«Իրավունք». Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ամենազբաղվածներից է, աշխատասենյակն է վերանորոգում


10:30 , 13 փետրվար, 2019

«ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերևս ամենազբաղվածներից մեկն է:

Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաև նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի և դռների վերանորոգումը:

Եվ ընդհանրապես,  խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու և էլ որի խելքին կփչի երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: