Արցախի պաշտպանության բանակում զինծառայող է մահացել


23:36 , 12 փետրվար, 2019

Այսօր` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը:

ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: