Մարտակերտի զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել. նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը լյարդային անբավարարությունն է եղել


23:20 , 12 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ