«Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ ինքը մեզանից հիասթափվի, կամ չէ». Արայիկ Հարությունյան


22:50 , 12 փետրվար, 2019

Aravot.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեր հարցին՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնի մոտ մեջբերում էր անում Հրանտ Մաթեւոսյանից, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նույն ժամանակահատվածում ֆեյսբուքյան իր էջում Պարույր Սեւակ էր մեջբերում՝ գրելով՝ «անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, սիրելիս, որ քեզ սիրել ու օգնել եմ», ինչո՞ւ եք հոգնեցրել ընդդիմությանը՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հոգնել են, հետո ուժ կհավաքեն: Պարբերաբար այդպես հոգնում են, նորից ուժ են հավաքում: Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել»: Մեր հարցին՝ այդ հիասթափությունը կարո՞ղ է տարածվել՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ ինքը մեզանից հիասթափվի, կամ չէ: Կարծում եմ, ընդդիմության գործն է միշտ հիասթափվել գործող իշխանությունից ու հոգնել»: