Ի՞նչ էին օգտագործում հին ժամանակներում մազերը խնամելու համար


03:10 , 13 փետրվար, 2019

Մազերի խնամքի համար նախատեսված միջոցները շատ են։ Այդ միջոցների մեջ են մտնում շամպունները, բալզամները և տարբեր շիճուկները, սակայն մի ժամանակ այսպիսի խնամքի միջոցներ չկային, իսկ մազերը խնամել պետք էր։

Արաբներն օգտագործում էին անուշահոտ նյութեր և բնական յուղեր։ Մազերը լվանում էին ջրի հետ խառնած մոխիրով։

Ինդոնեզացիները, ովքեր չգիտեին, թե ինչ է շամպունը, գլուխը լվանում էին բրնձի ծղոտի մոխրի օգնությամբ։ Այս միջոցը չորացնում էր մազերը։ Մազերի փայլը վերադարձվում էր կոկոսի յուղի միջոցով, որը մինչև հիմա էլ առկա է մի շարք խնամքի միջոցների բաղադրության մեջ։

Հին եգիպտացիներն օգտագործում էին խմորանման զանգված, որը պատրաստվում էր կավից։ Նրանից ստացված փրփուրը ժամանակակից շամպունների հետ մի շարք ընդհանրություններ ուներ, սակայն այդ միջոցը շատ թանկարժեք էր, և այն գնում էին միայն մեծահարուստները։

Հնդիկները մազերը լվանում էին կոկոսի կաթով, որը խառնում էին սև պղպեղի հետ, իսկ այնուհետև այն մաքրում էին շալֆեյի լուծույթով։

Միջին Ասիայի բնակիչները մազերը խնամում էին կաթնաթթվային միջոցներով։ Այդ միջոցներից մեկն այրանն (թան) էր։ Ներկայումս էլ որոշ կանայք օգտագործում են որոշ դիմակներ, որոնց բաղադրության մեջ առկա են այսպիսի բաղադրիչներ։

Մի շարք կազմակերպություններ հետաքրքրված են նախնիների մազերի և մաշկի խնամքի միջոցներով։ Օրինակ՝ Կլեոպատրայի բաղադրությունը հաջողությամբ օգտագործվում է ոչ միայն տնային պայմաններում, այն նաև մի շարք ժամանակակից գեղեցկության սրահներում։