Վոլոչկովան խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով 100 մլն ռուբլի


23:20 , 12 փետրվար, 2019

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է դիմել ոստիկանություն, այն բանից հետո, երբ իրեն խաբել և հափշտակել են 100 մլն ռուբլի։

Վոլոչկովան հայց է ներկայացրել իր նախկին քաղաքացիական ամուսնու՝ աստրախանցի գործարար Իգոր Վդովինի դեմ։ Նշվում է, որ վերջինս խաբեությամբ գումար է ստացել կնոջից և անհետացել։ Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել։

Նրանք համատեղ ապրել են հինգ տարի և ունեն մեկ դուստր՝ Արիադնան։ Բաժանումից հետո Վոլոչկովան բազմիցս մեղադրել է նախկին ամուսնուն, որ վերջինս չի վերադարձրել իրենից պարտքով վերցրած գումարը։