Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն են


20:20 , 12 փետրվար, 2019

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում Վաշինգտոնի համար ամենամեծ սպառնալիքն են։ Այս մասին ասվում է ռազմական հետախուզության զեկույցում։

«Ռուսաստանի և Չինաստանի ռազմական դոկտրինաները խոսում են տիեզերքի կարևորության մասին, նրանք հակատիեզերական պաշտպանությունը դիտարկում են որպես ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու հնարավորություն»,-ասվում է զեկույցում։

ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունը նաև նշում է, որ զգալի սպառնալիքն են ներկայացնում Հյուսիսային Կորեան և Իրանը։