43 տարի անց էլ «Ստրկուհի Իզաուրան» նույն ծիծաղկոտն է (Photo)


21:45 , 12 փետրվար, 2019

«Ստրկուհի Իզաուրան» հայտնի բրազիլական հեռուստասերիալ էր, որ սկսվել էր 1976 թվականին։ Խորհրդային Միություն այն եկավ 80-ականների վերջերին և գրավեց բոլոր տնային տնտեսուհիների սրտերը։ Լուսելիա Սանտուշն այն ժամանակ էլ շատ էր սիրում ժպտալ և 43 տարի անց էլ նա նույն ձևի ժպտերես է։

Ներկայացնում ենք արդեն 61 տարեկան Լուսելիային, որն ի տարբերություն այլ հայտնիների դեմ է տարատեսակ պլաստիկ միջամտություններին և բոլորին խորհուրդ է տալիս հրաժարվել արտաքինը փոփոխելուց։

 

Լուսելիան նաև բարեգործությամբ է զբաղվում։ Վերջին 20 տարիներին նա ֆիլմերում չի նկարվում, և ամբողջովին նվիրվել է ընտանիքին։ Նա մի որդի ունի՝ Պեդրոն և թոռնուհի՝ Կառոլինան։