Ովքե՞ր են իրականացնելու աշխատանքները, որտեղի՞ց եք ֆինանսավորելու, եթե քաղաքապետարանը դառնա սանմաքրման 2-րդ օպերատոր. ավագանու անդամը՝ քաղաքապետին


19:30 , 12 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու հերթական նիստին անդրադարձավ քաղաքապետարանի կողմից ձնամաքրման բազմաֆունկցիոնալ մեքենաների՝ վերջերս ձեռք բերմանը և քաղաքապետի այն հայտարարությանը, որ սանմաքրում իրականացնող օպերատորներից մեկը հնարավոր է՝ լինի քաղաքապետարանը:

«Ովքե՞ր են իրականացնելու աշխատանքները, վարորդ, բանվոր, մաքրուհի, որտեղի՞ց եք ֆինանսավորելու, եթե տեխնիկական խնդիրներ եղան, ո՞վ է ծախսերը հոգալու»,-հարցրեց նա:

Վերջինս նկատեց, որ Երևանը երկու արևմտյան և արևելյան մասի է բաժանվել, և այժմ գործում է երկու օպերատոր՝«Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք Արմենիան»: «Եթե Երևանի քաղաքապետարանն օպերատոր է դառնում, ինչպես են բաժանվում աշխատանքները, գուցե երեք մասի է բաժանվելու Երևանը: Բացի այդ, խոսակցություններ եմ լսել, որ  քաղաքապետարանը սանմաքրման մեքենաներ է ձեռք բերում և վարձակալության է տալիս «Սանիթեքին»»,-ավելացրեց ավագանու անդամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ