Լեդի Գագան հանրությանը ներկայացել է ներքնազգեստով


18:20 , 12 փետրվար, 2019

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո կայացած երեկույթին ժամանել է, մեղմ ասած, «անկեղծ» հանդերձանքով, հաղորդում այդ մասին Daily Mail:

Երեկույթը կայացել է Լոս Անջելեսում գտնվող Club Heartbreak ակումբում: 32-ամյա փոփ երգչուհին հայտնվել է սև ժանյակե ներքնազգեստով և ցանցավոր զուգագուլպաներով: Նա կրել է նաև փուլերով բաճկոն, Celine ֆրանսիական նորաձևության տան գարուն-ամառ 2019 հավաքածուից դիզայներ Էդի Սլիմանի մոդելավորած գլխարկ և արծաթե չոկեր-մանյակ:

Փետրվարի 10-ին կայացած «Գրեմմի»-ի 61-րդ մրցանակաբաշխությունում Լեդի Գագան միանգամից երեք մրցանակ է ստացել՝ «Լավագույն փոփ կատարում»՝ «Joanne» երգի համար, «Փոփ կատարում դուետով» և «Երգ ֆիլմերի և հեռուստատեսության համար»՝ Բրեդլի Կուպերի հետ համատեղ կատարած Shallow ստեղծագործության համար: