Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ուղևորվել է Բաղդադ


16:10 , 12 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք`Բաղդադ: Այս մասին հայտնում է The Washigton Post-ը: 

Ուղևորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, այդ թվում` Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Սա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն է Իրաք:

Պետական դեպարտամենտում այս մասին նշել են, որ Շանահանի այցի նպատակն է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև  ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարևորությունը:Միևնույն ժամանակ սպասվում է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու նպատակով: