ՈւԵՖԱ-ն փոխել է Այաքս-Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարին


12:30 , 12 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Այաքս»-«Ռեալ» մրցավարական անձնակազմում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Լեհ Շիմոն Մարցինյակի փոխարեն հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է սլովենացի Դամիր Սկոմինան: Լեհ մրցավարն այս հանդիպման ընթացքում պարզապես կկատարի վիդեոօգնականի պարտականությունները:

Հանդիպման մյուս մրցավարն են Յուրե Պրապրոտնիկը, Ռոբերտ Վուկանը, իսկ չորրորդ մրցավարի պարտականությունները վստահել են Ռադե Օբրենովիչին:

Հիշեցնենք, որ «Այաքս»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 13-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին: