Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքականը. Նիկոլ Փաշինյան


12:00 , 12 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել կառավարության ծրագրի տնտեսությանն առնչվող բաժինը:

Նա ինքն իրեն հարցրեց՝ ինչպե՞ս է նորաստեղծ Կառավարությունն իրականացնելու տնտեսական հեղափոխությունը, ապա ինքն էլ պատասխանեց՝ նշելով, որ արդեն հայտարարել են՝ ծրագրի հիմքում ընկած է «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ իր հերթին այդ ծրագրի հիմքում էլ ընկած է 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը։

«2013 թվականից ի վեր մենք հավատարիմ մնացինք մեր գծին, մեկ միլիմետր չշեղվեցինք այդ գծից, մեզ մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու, ծախվածության մեջ, բայց մենք ամուր մնացինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն ընդամենը մեկ բան էինք ասում՝ ուզո՞ւմ ես փոփոխություն, ի ցույց դիր փոփոխությունների քո կամքը, և մենք կերաշխավորենք քո կամքը»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ