Փարիզի մոտակայքում վարորդ-ինկասատորն անհետացել է մեկ միլիոն եվրոյով


05:30 , 12 փետրվար, 2019

Փարիզից ոչ հեռու, փետրվարի 11-ին, անհետացել է մոտ միլիոն եվրո տեղափոխող ինկասացիայի ավտոմեքենայի վարորդը, հաղորդում է Le Parisienso-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրները:

Միջադեպը տեղի է ունեցել Օբերվիլ քաղաքում, որը Փարիզից յոթ կիլոմետր հյուսիս է: 28-ամյա վարորդը առավոտյան 6-ին կանգ է առել Western Union-ի մոտ և մնացել է ղեկին, երբ նրա երկու գործընկերները մտել են գրասենյակ:

Image result for Un convoyeur de fonds disparaît avec l’argent de son fourgon à Aubervilliers

«Երբ նրանք վերադարձան, վարորդն ու մեքենան անհետացել էին», – ասել է գործակալության աշխատակիցներից մեկը:

Շուտով ճանապարհին, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է զրահապատ մեքենան, սակայն վարորդը և 60 պարկ կանխիկ գումարն անհետացել են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է վարորդին: