Իսպանիայում զբոսաշրջիկները կարող են բանտում հայտնվել ավազի վրա նկարելու համար


01:48 , 12 փետրվար, 2019

Ավազաբլուրները համարվում են կղզու գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Դրանք մոտ 400 հեկտար տարածք են զբաղեցնում և շատ կարևոր նշանակություն ունեն տեղի էկոհամակարգի համար:

Ճանապարհորդները սիրում են նշաններ, իրենց անունները կամ սիրո խոստովանությունները թողնել ավազի վրա:

Բնապահպանները պատմել են, որ երբեմն զբոսաշրջիկների նշանները այնքան մեծ են եղել, որ դրանք հնարավոր է եղել տեսնել Google Maps-ի տիեզերքից արված պատկերներում: Կղզու հյուրերի գործունեության շնորհիվ ավազաբլուրների գեղեցկությունն ու արժեքը կարող է խախտվել և ընդմիշտ կորչել:

Բնապահպանները մեղադրել են նաև օտարերկրյա էքսկուրսավարներին, որոնք արգելոցի ժայռերի միջեւ եղած երթուղիների ուղղությունները նշել են կարմիր ներկով: Քանի որ հրաբխային քարերը ծակոտկեն կառուցվածք ունեն, ապա այդպիսի հետքերը ջնջելը չափազանց դժվար է:

Այսպիսով, իշխանությունները որոշել են տուգանել զբոսաշրջիկներին և կղզու բնակիչներին նման խախտումների համար: Տուգանքը կարող է հասնել 600 եվրոյի, իսկ վատագույն դեպքում հանցագործներին ազատազրկում է սպառնում: Բացի այդ, նրանք ստիպված կլինեն վճարել վերականգնման աշխատանքների համար: