Ռուսաստանն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին պաշտպանել Վենեսուելայի ամբողջականությունը


01:00 , 12 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին պաշտպանել Վենեսուելայի ամբողջականությունը, ինչպես նաև օգտագործել քաղաքական բոլոր միջոցները կարգավորելու ստեղծված ճգնաժամը, ներառյալ «Մոնտեվիդեոյի մեխանիզմը»:

«Մոնտեվիդեոյի մխանիզմը, որը ներկայացրել են Մեքսիկան, Ուրուգվայը և Կարիբյան հանրությունը, նախատեսում է չորս փուլ` անհապաղ երկխոսել` Վենեսուելայում իրավիճակը հարթելու համար, բանակցային գործընթաց, համաձայնության մշակում և դրա իրականացում: