Երևանի Նանսենի փողոցում «Renault» մակնիշի ավտոմեքենա է այրվել


00:30 , 12 փետրվար, 2019

Փետրվարի 11-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում այրվում է «Renault» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:34-ին:

Այրվել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Գ.) շարժիչի հատվածը՝ մասամբ և շարժիչի հատվածում՝ 1,5 գմ լարեր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: