ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցին ընդառաջ կարևոր է իրանական մեդիա տիրույթում հայկական և հայանպաստ հզոր ներկայության ապահովումը


23:00 , 11 փետրվար, 2019

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Իրանում ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը հզորագույն միջոց են հասարակական տրամադրությունների վրա ազդելու համար։ Այս իմաստով ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցին ընդառաջ հսկայական կարևորություն ունի իրանական մեդիա տիրույթում հայկական և հայանպաստ հզոր ներկայության ապահովումը թե՛ դասական և թե՛ ոչ ստանդարտ ձևաչափերով, որոնցից առաջինն, ըստ իս, կարող է բաղկացած լինել տպագիր և հեռարձակում իրականացնող իրանական ԶԼՄ-ներով վարչապետի հարցազրույցներից, իսկ երկրորդը, դիցուք, հենց վարչապետի համար գրեթե «բնական տարերք» հանդիսացող Ֆեյսբուքի կենդանի միացման հնարավորությունների օգտագործումից, ընդ որում, եթե առաջին դեպքում կարելի է անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական բաղադրիչներին, ապա վերջին հարթակը հիանալի կլինի օգտագործել մեր ժողովուրդների՝ հազարամյակների խորություն ունեցող պատմամշակութային ընդհանրությունների մասին կենդանի զրույցի ձևաչափով խոսելու համար, ինչը, միանշանակ, կբազմացվի նաև պարսկալեզու ԶԼՄ-ների տիրույթում՝ ուղղակիորեն ազդելով միլիոնավոր հասարակ իրանցիների մտքերի և, ինչու ոչ, սրտերի վրա։