Մեծ Բրիտանիայում շունը կոմայից հանել է իր տիրոջը


04:05 , 12 փետրվար, 2019

Մեծ բրիտանիայում շունն օգնել է տիրոջը դուրս գալ կոմայից։

2016 թվականին 65-ամյա Էնդի Սասը հայտվում է Սաութհեմփթոնի վերակենդանացման բաժանմունքում։ Տղամարդը տառապում էր սուր թոքաբորբով, և բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցում։

Երբ ճգնաժամն ավարտվում է, բժիկները որոշում են հիվանդասենյակ թողնել տղամարդու՝ Թեդի անունով շանը։ Լսելով շան հաչոցը՝ Սասը պլանավորվածից երեք օր շուտ արթնանում է։

Զարմացած բժիշկները Թեդիին թույլատրում են պարբերաբար այցելել տիրոջը։ Արդյունքում երեք շաբաթ անց տղամարդուն հիվանդանոցից դուրս են գրում։ Սասը նշում է, որ Թեդը հոյակապ շուն է։ Նա շատ խելացի է, հավատարիմ և ուրախ։ Նա նշում է, որ ժամանակին շանը վերցրել է հատուկ կացարանից։

2017 թվականին Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերությունը շանը հատուկ պարգև է տվել, այնուհետև Սասը շանը թերապևտային շների դասընթացների է տարել։ 2018 թվականի նոյեմբերին շունն ավարտել է ուսուցումը և հիմա աշխատում է հիվանդանոցներում։ Սասի խոսքերով՝ Թեդին տեսնելիս ուրախանում են ոչ միայն հիվանդները, այլ նաև բժիշկները, բուժքույրերը և հիվանդանոցի այցելուները։