Նյուրնբերգի աճուրդում ոչ ոք չցանկացավ գնել «Հիտլերի նկարները»


00:05 , 12 փետրվար, 2019

Գերմանիայի աճուրդում ներկայացվել է հինգ աշխատանք, որոնք ենթադրաբար նկարել է նացիստական ֆյուրերը։ Դրանցից ոչ մեկը չգրավեց գնորդների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Աճուրդում չվաճառվեց նաև սվաստիկայով հյուսված աթոռը:

Նկարներից մեկի մեկնարկային գինը կազմել է 45 հազար եվրո:

Image result for Гитлера

Չնայած ոչ մի նկար չվաճառվեց, փոխարենը վաճառվեց Մեյսենի հախճապակու գործարանում պատրաստված ծաղկամանը և սեղանի մի սփռոց, որոնք, հավանաբար նույնպես պատկանում էին Հիտլերին: Դրանք վաճառվեցին համապատասխանաբար 5500 և 630 եվրոյով: