Հաքերները «խելացի» լամպի միջոցով ուրիշի Wi-Fi-ին միանալու հնարք են գտել


20:00 , 11 փետրվար, 2019

«Խելացի» լամպերում խոցելիություն է հայտնաբերվել, որն օգտատերերի անձնական տվյալների հասանելության հնարավորություն կտա: Այս մասին հաղորդում է motherboard.vice.com պորտալը:

Խոցելիությունը հայտնաբերել է LimitedResults նիկով ամերիկացի հաքերը: Հաքերը ապամոնտաժել է մի քանի «խելացի» լամպ, որոնց մեջ հայտնաբերել է միկրոդսկիչներ: Փորձագետը դրանք միացրել է համակարգչին, որից հետո պարզել է, որ բոլոր լապտերները պահպանում են Wi-Fi մուտքի կետերի գաղտնաբառերը և տեքստային ձևով չպաշտպանված այլ տվյալներ:

Մասնագետը նշել է, որ հարձակվողները կարող են օգտագործել «խելացի» լամպի խոցելիությունը օգտատերերի անձնական տվյալների հասանելություն ստանալու համար: