ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել


18:28 , 11 փետրվար, 2019

Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: 

Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին։