Հ1-ով հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ


18:08 , 11 փետրվար, 2019

Հ1-ով երեկ եթեր հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ։

Պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման համար կառավարությունը սկզբի համար առնվազն պետք է․

1. Հեղափոխությունից հետո եկեղեցու և կաթողիկոսի դեմ թե՛ ֆիզիկական և թե՛ քարոզչական դաշտում ոտնձգություն իրականացրած անձանց արարքին տա իրավաչափ գնահատական և սկսի համապատասխան իրավական գործընթաց նրանց նկատմամբ։

2․ Հրահանգի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարությանը դադարեցնել եկեղեցու դեմ քարոզչական արշավը և եթերում տեղ չտալ միասեռականության սորոսական քարոզիչներին, իսկ փետրվարի 10-ին Հ1-ով հեռարձակված հաղորդման համար հեռուստաընկերության ղեկավարությանը և հաղորդման կազմակերպիչներին տա առնվազն խիստ նախազգուշացում։

3. Սկսի իրավական գործընթաց Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կամ Սորոսի հիմնադրամի գործունեությանն իրավական գնահատական տալու և գործունեության արգելքի ուղղությամբ՝ որպես ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող կազմակերպություն։

Կից նյութն՝ այստեղ։