Որպես Հայ առաքելական եկեղեցու անդամ՝ կարո՞ղ եմ բողոք ներկայացնել իմ կրոնական զգացմունքները վիրավորելու համար


17:26 , 11 փետրվար, 2019

Հարց իրավաբան ընկերներիս․ 

Եթե ընդդիմախոս բլոգերների դեմ բողոքներ են ներկայացնում ու քրեական գործեր փորձում հարուցել Ֆեյսբուքում գրված վիրավորանք ու ֆլան-ֆստան մեջտեղ բերելով, ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու անդամ, կարո՞ղ եմ բողոք ներկայացնել, ասենք, Սամվել Կարապետյանի դեմ՝ բացահայտորեն իմ կրոնական զգացմունքները վիրավորելու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա հետևորդների հանդեպ ատելության քարոզի ու թշնամական կոչերի, անունն ու հեղինակությունը վարկաբեկելու համար։ Խնդրում եմ իրավաբանական խորհրդատվություն։