Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով. «Հայ ձայն»


16:30 , 11 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Պետական բյուջեով ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ, գրում է «Հայ ձայն»-ը։

Նախօրեին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը ու եթերը հեղեղեցին Եկեղեցին ու Քրիստոնեությունը վիրավորող արտահայտություններվ, Աստվածաշնչյան կեղծ մեկնաբանություններով, իրենց արհամարական պահվածքով վիրավորելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քաղաքացիների կրոնական զգացմուքները:

Սոցիալական ցանցերը, մասնավորաբար ֆեյսբուքյան տիրությում հաղորդումը լուրջ քննադատության է արժանանում:

Մարդիկ անգամ հայտարարում են՝ եկել է Հանրային հետուստատեսությունը բոյկոտելու ժամանակը, քանի որ այլևս պետական բյուջեից սնվող հեռուստատեսության համար գործելակերպ է դառնում Հայոց եկեղեցին ծաղրելը:

Վերոնշյալ հաղորդմանը հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր սուրբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հիշյալ հաղորդման առնչությամբ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ