«Դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակին մենք լավ ենք ճանաչում». պատգամավորը՝ ՀԱԿ ներկայացուցիչներին


16:00 , 11 փետրվար, 2019

Պարզվում է՝ ՀԱԿ-ի այն ներկայացուցիչներն, ովքեր չունեն սեփական դեմք, մտածելու կարողություն, ազատ արտահայտվելու իրավունք, և չթվարկեմ էլ ինչ, ամեն մեկն իր հերթին նշում է իր էջում «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Ռուբինյանին՝ պահանջելով պատժել ինձ, մինչև անգամ ստիպել՝ հրաժարվեմ մանդատից: Էստեղ են ասել՝ էֆֆա: Փաստորեն, ժամանակին այս համակարգն է մեզ ղեկավարել, և դեռ չեն հասկանում, որ ժողովուրդն իրենց 2017 թ. Սերժից առաջ մերժեց և մերժեց անողոք կերպով իրենց գաղափարների համար:

Տիկնայք և պարոնայք, դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակին մենք լավ ենք ճանաչում: Հեռու մնացեք, և քանի դեռ մեղմ եմ մոտենում, որքան կարող եք, լուռ եղեք: