Ձյուն, անձրև, մառախուղ. առաջիկա օրերի եղանակը՝ Հայաստանում


13:04 , 11 փետրվար, 2019

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 11-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև: