Վենեսուելայում մեկնարկել են պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները


10:40 , 11 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկա է գտնվել «Անգոստուրա-200» զորավարժություններին։ Դրանք մեկնարկել են փետրվարի 10-ին եւ կտեւեն մինչ 15-ը:

Զորավարժությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի այն հայտարարությունների ֆոնին, որ Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը՝ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի լուծման համար:

Ավելի վաղ, Մադուրոն այդ զորավարժությունները համարել է խոշորագույնը երկրի պատմության մեջ։