HuffPost-ը խոսել է «Գահերի խաղի» ճնշող պիլոտային դրվագի մասին


08:10 , 11 փետրվար, 2019

Սերիալի ստեղծողներից և HBO ալիքի դրա պատասխանատուներից Դեվիդ Բենիոֆը կիսվել է 2010-ին արված պիլոտային դրվագի մասին իր տպավորություններով, հաղորդում է The Huffington Post-ը:

Նշվում է, որ այս տարբերակի 90 տոկոսը հետագայում փոփոխության է ենթարկվել:

«Դա իմ կյանքի ամենաճնշող ապրումներից էր»,- ասել է Բենիոֆը:

Նշվում է, որ այդ դրվագը երբեք չի ցուցադրվել: Պարբերականի տվյալներով՝ պիլոտային դրվագում Սերսեյ Լանիսթերի և «իսկապես հարբած» Ջոն Սնոուի հետ տեսարան կա, որը տեղ չի գտել վերջնական տարբերակում:

Ավելի վաղ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հերոսների նոր լուսանկարներ են հայտնվել: