Չինաստանում 3D տպիչով տպագրվել է աշխարհի ամենաերկար կամուրջը


05:10 , 11 փետրվար, 2019

Պեկինի Ցինհունի համալսարանի ճարտարապետական դպրոցը 3D տպիչով տպել է 26.3 մետր երկարություն ունեցող կամուրջ։

Նշվում է, որ 3.6 մետր լայնություն ունեցող կամուրջը, որը գտնվում է Բաոշան շրջանում, դարձել է այս տեսակի մեջ ամենաերկար կամուրջը։ Նախագծի հեղինակները կրկնօրինակել են չինական 1400-ամյա Անցզի կամուրջը։

Ըստ դիզայներների՝ տպագրված կամուրջը, ի տարբրություն կառուցվածի, ավելի էժան է։ Ամրանների բացակայության շնորհիվ հնարավոր է եղել բավականին շատ խնայողություն կատարել։

Կամուրջը կառուցվել է պոլիէթիլենային ֆիբրոբետոնից։ Այն բաղկացած է 176 բետոնե բլոկից։ Կամրջի տպագրության վրա ծախսվել է 450 ժամ։

Կամրջի մեջ ստուգման համակարգ է տեղադրված, որը ֆիքսելու է ժամանակի ընթացքում բետոնի մաշվածության աստիճանը։