27-ամյա հնդիկ գործարարը որոշել է դատի տալ ծնողներին, քանի որ նրանք ունեցել են իրեն առանց իր կարծիքը հաշվի առնելու (Photo)


06:10 , 11 փետրվար, 2019

27-ամյա հնդիկ գործարար Ռաֆայել Սամուելը որոշել է դատի տալ իր ծնողներին այն բանի համար, որ նրանք ունեցել են իրեն առանց իր համաձայնության։ Ըստ Ռաֆայելի՝ սխալ է առանց երեխաների կարծիքը հաշվի առնելու նրանց լույս աշխարհ բերելը։ Եվ եթե ինքը չի խնդրել, որ իրեն ծննդաբերեն, ուրեմն՝ թող դրա համար փոխհատուցում վճարեն։ Ծնողները, ովքեր իրավաբաններ են, այս ամենը հումոր են համարում։