Թրամփը դեմոկրատներին նոր «shutdown»-ով է սպառնացել


23:18 , 10 փետրվար, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն իրենց գործողություններով ցանկանում են նոր «shutdown»-ի հասնել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Նա շեշտել է, որ անցած շաբաթ նրանց համար հեշտ չի եղել:

«Այժմ, երբ նրանք սահմանային հանձնաժողովին սարսափելի առաջարկ են արել, ես իսկապես հավատում եմ, որ նրանք նոր «shutdown»-ի են ձգտում»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենին չի բացառել նոր «shutdown»-ը: Նրա խոսքերով, դա տեղի կունենա, եթե մեկ շաբաթ անց ԱՄՆ Կոնգրեսը Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար գումար հատկացնելու որոշում չկայացնի: