Ապարանի, Արթիկի և Թալինի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում


20:53 , 10 փետրվար, 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: