Բելֆաստի կենդանաբանական այգում շիմպանզեները աստիճան են սարքել ու փախել. բայց հետո վերադարձել են


22:06 , 10 փետրվար, 2019

Հյուսիսիռլանդական կենդանաբանական այգում շիմպանզեները աստիճան են սարքել և փախել, բայց հետո վերադարձել են: Դեպքը տեղի է ունեցել Բելֆաստի կենդանաբանական այգու զարմացած այցելուների աչքի առաջ, հաղորդում է BBC-ին

Այցելուներից Դանիել Մոնագանի խոսքերով, որը միջադեպի ականատեսն է եղել, կապիկները ծառի մեծ ճյուղը հենելով պատին դուրս են եկել վանդակապատ տարածքից: Ըստ կնոջ, կենդանիները ոչ ագրեսիվ վարք են դրսևորել և մի փոքր թափառելուց հետո վերադարձել են վանդակապատ տարածք:

Ինչպես նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները, դա, հավանաբար, պայմանավորված է եղել  նրանով, որ վանդակապատ տարածքի ծառերը փոթորկի հետևանքով թուլացել են, իսկ խելացի կապիկները կարողացել են դրանք կոտրել և որպես աստիճան օգտագործել:

Ավելի վաղ հաղորդվել է Բելֆաստի կենդանաբանական այգուց պանդայի փախուստի մասին, որը 24 ժամ շրջել է քաղաքում: Պանդային  գտել և վերադարձրել են կենդանաբանական այգի: