Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 2-3 աստիճանով, հանրապետության մեծ մասում սպասվում են տեղումներ


15:20 , 10 փետրվար, 2019

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  15-ին սպասվում է անձրև: