Էթիկետի բազային կանոններ


11:01 , 10 փետրվար, 2019

Բարեկիրթ լինել՝ նշանակում է՝ ճիշտ խոսելու կարողություն, օգտագործել ճիշտ բառապաշար, զսպել էմոցիաները, կոկիկ ու մաքուր տեսք ունենալ, դրսևորել պատրաստակամություն:

Ահա բարեկրթության կանոնների մի շարք, որը ձեզ կօգնի առօրյա կյանքում լավ համարում ունենալու համար:

1 .Եթե դուք ինչ-որ մեկի հետ զբոսնում եք, ու նա բարևում է իր ծանոթներին, դուք նույնպես պետք է ողջունեք, նույնիսկ, եթե այդ մարդուն առաջին անգամ եք տեսնում:

  1. Եթե դուք այլ մարդու ներկայությամբ անընդհատ հեռախոսով ինչ-որ գործողություն եք անում, նա կարող է որոշել, որ ձեզ համար ձանձրալի ու անհետաքրքիր է: Ձեզ լիովին նվիրեք զրուցակցին, իսկ սոցիալական ցանցերը կսպասեն:
  2. Տղամարդիկ կարող են փայտիկների փոխարեն՝ սուշին ձեռքով ուտել:
  3. Մարդկանց զբոսնելու կամ ռեստորան մի հրավիրեք, եթե պատրաստվում եք ողջ երեկոյի ընթացքում հաղորդագրություններ գրել կամ խոսել հեռախոսով:
  4. Միշտ շնորհակալություն հայտնեք ձեզ օգնող մարդկանց, որպեսզի ցույց տաք, որ դուք գնահատում եք նրանց օգնությունը:
  5. Կինը երբեք չպիտի թույլ տա, որ տղամարդը տանի իր պայուսակը, իսկ ահա վերնազգեստը դեպի հանդերձարան միշտ պետք է տղամարդը տանի:
  6. Մի դատարկախոսեք հեռախոսով, այլ պատասխանեք միայն կարևոր զանգերին:
  7. Ակնապիշ մի նայեք մարդկանց, մի ծիծաղեք ու մի բարձրացրեք ձեր ձայնը:
  8. Եթե դուք ավտոմեքենայի ղեկին եք, աշխատեք շրջանցել ջրափոսերը, որ անցորդներին չջրեք:
  9. Եթե դուք ներողություն եք խնդրել, և դա ընդունվել է, երբեք մի կրկնեք միևնույն սխալը:

11.Բարեկիրթ տղամարդը հավասարապես հարգում է բոլոր կանանց:

  1. Այս 9 թեմաները ոչ մի դեպքում մի քննարկեք` տարիքը, կրոնը, սկանդալը, պատիվը, գործերը, հարստությունը, հիվանդություննեը, նվերները և ընտանեկան անախորժությունները:
  2. Եթե դու միակն ես, ով հետևում է որոշակի նորաձևության տենդենցի, ուրիշների համար դա կարող է անհեթեթ թվալ, որքան էլ որ լավ դա չնայվի:
  3. Անկախ տարիքից, մասնագիտությունից ու կարգավիճակից, երբ ինչ-որ տեղ եք մտնում, ողջունեք բոլոր ներկաներին:
  4. Պահեք ձեր կեցվածքը: Կծկված ուսերը հարգանքի բացակայություն են նշանակում այլոց հանդեպ:
  5. Ռեստորանում հենց կինն է որոշում, թե երբ է ավարտվել երեկոն:
  6. Արմունկները սեղանին մի դրեք, ապուրն աղմուկով մի կերեք, ու բացի հացից, որևէ կերակրատեսակի ձեռքերով մի դիպեք:
  7. Կանայք չպետք է շպարվեն օտար մարդկանց ներկայությամբ, հատկապես՝ սեղանի շուրջ:

Եվ միշտ հիշեք, որ բարեկիրթ լինելը բոլոր ժամանակներում նորաձև է: