«5 օր է հաց չենք կերել»․ Փենջաբ նահանգից Հայաստանում հայտնված 4 երիտասարդները sos տեսաուղերձ են հղել


17:49 , 9 փետրվար, 2019

Երիտասարդները դիմել են Բհագվանտ Մանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել տուրիստական գործակալների հանդեպ: Գործակալների 7 հոգանոց խումբը 400000 ռուփիի դիմաց՝մոտ /5600 ԱՄՆ դոլար/ խաբեությամբ ուղարկել է իրենց Հայաստան:

Հայաստանում թակարդված 4 երիտասարդները սոցցանցերում տեսահոլովակ են տարածել` Սանգրուրի  պատգամավոր Բհագվանտ Մանին խնդրելով իրենց տուն վերադարձնել: Կափուրթալայի ոստիկանությունը ձերբակալել է 6 անձանց, այդ թվում՝ Հայաստանում գործող տուրիստական գործակալին: Նրանք մեղադրվում են 4 անձանց խաբեությամբ Հայաստան ուղարկելու համար: Տուրիստական գործակալները երիտասարդներին Հայաստանում աշխատանքային վիզա են խոստացել, բայց նրանց Հայաստան են ուղարկել տուրիստականով:

Ջաթինդեր Սինքխը Ամրիտսար նահանգից, Շամշեր Սինգխը Բհոլաթահից, նրա կինը՝ Փինքին և մեկ անձ, որի ինքնությունը չեն պարզել, սոցիալական մեդիայի միջոցով տեսաուղերձ են ձայնագրել՝ խնդրելով Մանի օգնությունը: Նրանք խորհրդարանի անդամ Մանին խնդրում են քայլեր ձեռնարկել տուրիստական գործակալների դեմ: Երիտասարդները պնդում են, որ Դհիլվանից ու Փաթթի նահանգից յոթ տուրիստական գործակալներից բաղկացած խումբն իրենցից 400 հազար ռուփի է վերցրել ու տուրիստական վիզայով ուղարկել Հայաստան:

Հոլովակում երիտասարդներն ասում են, որ մթերք չունեն, 5 օր է՝ հաց չեն կերել, տան տերն էլ պահանջում է ազատել սենյակը:

Շամշերի եղբայրը՝ Յագդիբ Սինգխը պնդում է, որ Հայաստանում գործող տուրիստական գործակալի հետ կապ է հաստատել ընկերոջ՝ Գուրդեվ Սինգհի միջոցով:

Ամբողջական հոդվածն այստեղ