Կուրշևելում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը ձնակույտի մեջ է մխրճվել


22:15 , 9 փետրվար, 2019

Ֆրանսիական Ալպերում գտնվող հանրաճանաչ Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրում վայրէջքի ժամանակ ոչ մեծ միաշարժիչ Piper ինքնաթիռը ձնակույտի մեջ է մխրճվել, հաղորդում է Le Parisien-ը։

Տարբեր տվյալներով՝ օդանավում հինգ կամ վեց մարդ է գտնվել, որոնցից չորսը թեթև վնասվածքներ են ստացել։ Մեկ աղջիկ ծանր վիճակում է։