Արգենտինայում հանրային տրանսպորտով երթևեկության համար կրիպտոարժույթով կվճարեն


22:30 , 9 փետրվար, 2019

Արգենտինայի 37 քաղաքում SUBE (Sistema Único de Boleto Electrónico) ազգային սմարթ քարտի օգտատերերն այն կարող են օգտագործել հանրային տրանսպորտում երթևեկությունը բիթոքոինով վճարելու համար։ Դա հնարավոր է դարձել Alto Viaje օպերատորի և Bitex ընկերության համագործակցության շնորհիվ, գրում է Bitcoin.com-ը։

Բացի կրիպտոարժույթից օգտատերերը կարող են SUBE-ն լիցքավորել PayPal-ի միջոցով։ Բիթքոինի նվազագույն գումարը 50 պեսո (1․32 դոլար) կկազմի։ Հետո հարթակին կարող են միացնել Rapipago ցանցը, որը նախատեսված է կոմունալ, մասնավոր ծառայությունները և հարկերը վճարելու համար։