Apple-ը պարգևավճար կտա FaceTime-ում սխալ հայտնաբերած դպրոցականին


23:20 , 9 փետրվար, 2019

Apple-ը պարգևավճար կտա 14-ամյա դպրոցական Հրանտ Թոմփսոնին, որն առաջինն է հայտնաբերել սխալը FaceTime հավելվածում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան նա կպատասխանի զանգին՝ գրում է The Verge-ը:

Բացի այդ՝ ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի Հրանտ Թոմփսոնի ուսման ծախսերը: Պարգևատրման կոնկրետ գումարը չի բացահայտվում:

Հունվարին հաղորդվել էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան նա կպատասխանի զանգին: Այդ սխալը կապված է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի է դարձել խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատել է FaceTime-ի այդ գործառույթը:

Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է սխալը աուդիո և տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ընկերության կայքում, 12.1.4 նորացումը նաև երկու սխալ է վերացնում FaceTime հավելվածում: Դրանցից մեկը վերաբերում է խմբային զանգերի գործառույթին: Նաև առանձին նորացում է թողարկվել macOS օպերացիոն համակարգի համար, որը վերացնում է համանման սխալը Mac համակարգիչներում: Նորացումը կարելի է տեղադրել՝ ակտիվացնելով կարգաբերումների բաժնի համապատասխան գործառույթը:

Ինչպես նշվում է Apple-ի նկարագրության մեջ՝ iOS 12-ի տվյալ տարբերակը պարունակում է «անվտանգության կարևոր նորացումներ» և հանձնարարված է բոլոր օգտատերերի կողմից տեղադրման համար։