Կիրկորովը և Լեպսը Մոսկվայում պրեմիերայի ժամանակ սարսափեցրել են իրենց արտաքին տեսքով


23:40 , 9 փետրվար, 2019

Երեկ Մոսկվայում կայացած «Պիլիգրիմ» նկարի ցուցադրությանը մեծաթիվ հայտնիների թվում ներկա են եղել նաև Ֆիլիպ Կիրկորովը և Գրիգորի Լեպսը։

Համացանցում տարածվել է մի լուսանկար, որում զգալի փոփոխություններ են նկատվել նրանց դեմքերին՝ պլաստիկ վիրահատություններ և հարբեցողություն։ Առաջինը վերաբերում է Ֆիլիպ Կիրկորովին, որի այտեր չափերը անսպասելիորեն մեծացել էին։

Ամենայն հավանականությամբ, փոփ թագավորին հաջողվել է հասնել կոսմետոլոգի սրահին և ներարկումներ անել երեսի ձգման համար։ Եվ եթե որոշակի լուսանկարներում դա դեռևս տեսանելի չէ, ապա խոշոր պլանով արված լուսանկարներում անմիջապես նկատվում է։

Գրիգորի Լեպսի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Ալկոհոլի հետ կապված նրա խնդիրների մասին գիտեն վաղուց, սկայն «Պիլիգրիմ»-ի պրեմիերային երգիչը հայտնվեց, ինչպես ասում են, «շքերթի ընթացքում»։ Համացացում տեղադրված լուսանկարում կարելի է տեսնել, որ նրա դեմքը բառացիորեն ուռել է խմած սպիրտի քանակության հետևանքով։