Ուկրաինայի առողջապահության նախարարության աշխատակիցները կարմրուկով են վարակվել


15:20 , 9 փետրվար, 2019

Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցների շրջանում կարմրուկով հիվանդանալու դեպքեր են գրանցվել, հաղորդում է ՖԱՆ-ը։

Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկը մի քանի շաբաթ առաջ կարմրուկով է հիվանդացել, իսկ այժմ նրանց հետ շփվողները նույն ախտանիշներն ունեն։ Կարմրուկով հիվանդության դեպքերն են գրանցվել նաև տարածաշրջանային զարգացման և կացարանային-կոմունալ տնտեսության նախարարությունում։

Նշվում է, որ դրա հետ կապված՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության աշխատակիցներին պատվաստելու որոշում է կայացվել։