Ի՞նչ է պատահել այն մեքենայի հետ, որը մեկ տարի առաջ Իլոն Մասկն ուղարկեց տիեզերք (Photo)


12:09 , 9 փետրվար, 2019

2018 թվականի փետրվարի 6-ը պատմության ամենաօրիգինալ գովազդային ակցիայի օրն է: Այդ օրը Falcon Heavy հրթիռը տիեզերք ուղարկեց Tesla Roadster մեքենան, որի ղեկին մանեկեն էր՝ սկաֆանդր հագած: Ինչո՞ւ: «Որովհետև ես կարող եմ»,- կարծես ասում է Մասկը: Բայց, իհարկե, այս ակցիայի հիմնական նպատակն ուշադրություն գրավելն էր:

Արդեն անցել է մեկ տարի, ինչ մեքենան տիեզերքում է: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այդ մեքենային: Իլոն Մասկը վստահորեն ասում է, որ էլեկտրամոբիլի ճանապարհորդությունը տիեզերքում կարող է տևել միլիարդավոր տարիներ: Ճիշտ է դա, թե ոչ, հնարավոր չէ պարզել, քանի որ մեքենան շատ փոքր է, և դրան հետևելը շատ բարդ է: Մասնագետներն ասում են, որ մեքենան այդքան երկար չէր դիմանա տիեզերքում:

Քիմիկոս Ուիլյամ Քերոլի խոսքերով՝ տիեզերական ռադիացիան արդեն հավանաբար ոչնչացրել է մեքենայի անիվները, կաշվե նստատեղերը և բոլոր մասերը, որոնք պատրաստված էին կտորից և պլատիկից, այնպես որ, եթե մենք կարողանայինք տեսնել մեքենան հիմա, դա շատ տխուր պատկեր կլիներ:

Եթե մեքենան մնա տիեզերքում միլիոն տարի, ապա դրանից կմնա միայն ալյումինե մնացորդ: Սակայն մեքենան դժվար թե այդքան մնա տիեզերքում: Դրա համար հիմնական խնդիրը տիեզերական աղբն է: Մեծ մարմնի հանդիպելիս Tesla-ն ու մանեկենը պարզապես կբաժանվեն մասերի, եթե, իհարկե, դեռ չեն բաժանվել: