Չիլիում հորդառատ անձրևներն առնվազն ինը մարդու կյանք են խլել


12:50 , 9 փետրվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտնել է, որ երկրում գրանցված վերջին հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահի տվյալներով՝ անձրևների հետևանքով հունից դուրս եկած գետը վնասել է շուրջ 900 տուն, իսկ 75-ն ամբողջությամբ ավիրվել են:

Սեբաստիան Պիներան տեղեկացրել է, որ Լոա նահանգի տարածքը հայտարարել է աղետի գոտի: Տարերային աղետի հետևանքով նախագահը կիսատ է թողել արձակուրդն ու մեկնել տուժած շրջաններ: