Օր առաջ Կառավարությունը պիտի միջոցներ ձեռնարկի, թե ինչ տեսք պիտի ունենա մարդկանց, օրինակ, փաբերում ծխել արգելելը


12:30 , 9 փետրվար, 2019

Ծխելու մասին

Ինքս ծխող եմ, բայց գտնում եմ, որ Կառավարության քայլերն առ այն, որ սահմանափակվեն ծխելու վայրերը, համարում եմ նորմալ։ Բոլոր երկրները դրան գնում են, ու պիտի պատրաստ լինեինք, որ մի օր էլ այդ օրենքը մեր դուռն է թակելու։ Բայց...

Օր առաջ Կառավարությունը պիտի միջոցներ ձեռնարկի, թե ինչ տեսք պիտի ունենա մարդկանց, օրինակ` փաբերում ծխել արգելելը։ Պատկերացրեք՝ Երևանում, որտեղ երիտասարդներն առանց ալկոհոլի ազդեցության էլ տաքարյուն են, փաբում գինովցած վիճակում հաճախորդը որոշում ա մի հատ փստացնի, մեկ էլ մատուցողը գալիս ա, ասում ա՝ հարգելիս, մի ծխեք։ Հաստատ ասեմ՝ կռվի բուն ա։ Ոնց են պատրաստվում այս հարցին լուծում տալ, քանի որ մեր երկրում դեռ չկա կրթվածության ու հանդուրժողականության այն մակարդակը, երբ մատուցողը կամ սպասարկողն ասի՝ մի ծխեք, ու որոշ դեպքերում դա առնվազն թեմա չդառնա։