Կանադայում համեմատել են մարիխուանայի սպառումը օրինականացումից առաջ և հետո


05:30 , 9 փետրվար, 2019

Կանադայում մարիխուանայի օրինականացումը գրեթե չի ազդել այն օգտագործող մարդկանց թվի վրա, հաղորդում է CTV Ketchener-ը, վկայակոչելով Staticstics Canada-ն:

Բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 15 տարեկանից բարձր կանադացիների ավելի քան 15%-ը, մոտ 4.6 միլիոն մարդ, վերջին երեք ամիսների ընթացքում օգտագործվել է մարիխուանա: Այս թիվը վերջին ուսումնասիրության համեմատ նկատելիորեն չի փոխվել:

Հարցվածների կեսից ավելին խոստովանել է, որ մարիխուանա օգտագործել է զվարճանալու համար, քառորդ մասն ասել է, որ այն օգտագործել է բժշկական նպատակներով:

Image result for В Канаде марихуаны

Հինգից երեքը մարիխուանան ձեռք են բերել օրինական ճանապարհով, մնացածը անօրինական՝ թմրավաճառների, ծանոթների կամ կայքերի միջոցով, ինչպես նաև լիցենզիա չունեցող խանութներից:

Մարիխուանայի օգտագործումը Կանադայում օրինականացվել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին:

Image result for В Канаде марихуаны