Սուրբ Վալենտինի օրը հնարավոր է խավարասերին անվանել նախկին սիրելիի անունով և դրանով կերակրել սուրիկատներին


06:44 , 9 փետրվար, 2019

ԱՄՆ Տեխաս նահանգի կենդանաբանական այգին նշում է Սբ. Վալենտինի օրը՝ այցելուներին առաջարկելով խավարասերներին իրենց նախկին սիրելիի անունով անվանել, հաղորդում է BBC-ն:

Այնուհետև Բոլոր սիրահարների օրը Էլ Պասոյի կենդանաբանական այգում հսկիչները խավարասերներներով կերակրում են քաղցած սուրիկատներին և ցուցադրում ուղիղ եթերով: Կենդանաբանական այգում դա «Սբ. Վալենտինի օրվա կապակցությամբ իդեալական նվեր են համարել»:

Ծառայությունից օգտվելու համար պետք է նախապես Facebook-ով կենդանաբանական այգուն ուղարկել նախկին սիրելիի անունը:

Միջոցառման մասին հայտարարությունից հետո կենդանաբանական այգին արդեն 1500 անուն է ստացել, այդ թվում՝ Գերմանիայից և Ավստրալիայից: