Գլխացավի 6 տեսակ, որոնց դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի


07:46 , 9 փետրվար, 2019

Գլխացավը հաճախ կարող է վկայել լուրջ առողջական խնդիրների մասին, որոնց մասին կարող եք չիմանալ, եթե շարունակեք ցավազրկող միջոցներ օգտագործել: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այս դեպքերում հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Գլխացավի միակողմանի տեղակայում: Ամենայն հավանականությամբ, սա վկայում է միգրենի մասին: Կարևոր է դիմել մասնագետի, ով կախտորոշի խնդիրն ու կօգնի լուծումներ որոնել:

Առկա է թմրածություն, խոսքը պարզ չէ: Գլխացավը, որն ուղեկցվում է այս ախտանշաններով, կարող է վկայել անևրիզմի մասին: Հաճախ հենց գլխացավի պատճառով այս խնդիրը չափազանց ուշ է ախտորոշվում. հիվանդները ցավազրկողներ են օգտագործում և երկար ժամանակ չեն դիմում մասնագետի: Եթե առկա են խոսքի խանգարումներ, թմրածություն, հարկավոր է դիմել բժշկական օգնության: Եթե խնդիրը պայմանավորված է այս հիվանդությամբ, յուրաքանչյուր րոպեն թանկ է:

Դժվարանում եք կենտրոնանալ: Սա կարող է վկայել ուղեղի ցնցման մասին: Հիվանդությունը ոչ միշտ է ուղեկցվում փսխումով և գիտակցության կորստով, սակայն ուժեղ գլխացավերն ու կենտրոնանալու դժվարությունները գրեթե միշտ ուղեկցում են այս խնդրին: Դիմեք մասնագետի:

Արթնանում եք գլխացավի պատճառով: Եթե գլխացավն այնքան ուժեղ է, որ չեք կարողանում քնել կամ արթնանում եք ցավի պատճառով, հարկավոր է դիմել բժշկի: Սա կարող է վկայել ուղեղի քաղցկեղի մասին:

Բարձր ջերմություն, ցավ իրանում: Բակտերիալ մենինգիտը, որն ախտահարում է ողնուղեղը, իսկապես վտանգավոր է, և շատ կարևոր է ժամանակին ախտորոշում և բուժում ստանալ: Գլխացավը, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ և ցավով իրանի հատվածում, կարող է առաջին ախտանշաններից մեկը լինել: Դիմեք բժշկական օգնության:

Տեսողական խնդիրներ: Գլխացավը, որն ուղեկցվում է տեսողության վատացմամբ, վկայում է աուրայով միգրենի մասին. այդ դեպքում առաջանում են տեսողական խանգարումներ: