Կուսկուսը նախապես լցնում ենք եռացրած ջրի մեջ ու 5 րոպե թողնում։ Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։

Գազարը մաքրում ենք ու մանր քերիչով անցկացնում։

Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։

Բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ և սոխը մոտ 3 րոպե շարունակ խառնելով տապակում ենք։

Ավելացնում ենք գազարն ու մոտ 3 րոպե տապակում ենք։

Ավելացնում ենք հավի միսը և մոտ 15 րոպե տապակում ենք։

Լցնում ենք 500 մլ ջուրն ու հասցնում եռման աստիճանի։
Ապա ավելացնում ենք աղը, պղպեղն ու դարչինը և խառնում ենք։

Լցնում ենք կուսկուսն ու խառնում ենք։

Անմիջապես փակում ենք կափարիչով, հանում ենք կրակի վրայից ու 5-7 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
Կուսկուսը պատառաքաղի օգնությամբ լավ փխրեցնում ենք։

Մատուցելիս զարդարում ենք կանաչիով։
