Փակ հաստատություններում մարդկանց իրավունքները միշտ էլ «գայթակղիչ» թեմա են եղել պաշտոնյաների համար


02:45 , 9 փետրվար, 2019

Առաջին հայացքից ուրախալի է, որ հետընտրական փուլում ԱԺ֊ից մինչև Կառավարություն ու այլ կառույցներ խիստ կարևորվում են ազատազրկվածների իրավունքներն ու ազատությունները։ Արժեքներ, որոնց վրա հիմնված պիտի լինի ողջ արդարադատությունը (այս թվում՝ քրեական) ու հատկապես պատիժների կատարման համակարգը։

Փակ հաստատություններում մարդկանց իրավունքները միշտ էլ «գայթակղիչ» թեմա են եղել պաշտոնյաների համար, որ, ցավոք, կարճ ժամանակ անց մղվել են ետին պլան, որոշ դեպքերում՝ նաև իսպառ անտեսվել։

Հուսամ՝ ներկայիս կարևորումը կոնկրետ մարդկանց ու ակնհայտ հնչեղ գործերի կամ լոկալ հրդեհ հանգցնելու տիրույթից կտեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ, ու քրեակատարողական համակարգը վերջապես կենթարկվի տոտալ ու իրական բարեփոխման՝ հիմնված մարդու իրավունքի ու ազատությունների վրա, որտեղ ազատազրկվածն առաջին հերթին մարդ է ու քաղաքացի, իսկ քրեակատարողական ծառայողն առաջին հերթին մասնագետ է ու հանրությանը ծառայություն մտուցող, որտեղ բանտը նվիրված ժամանակ է ու հնարավորություն և ոՙչ վերջնագիր ու վակուում..